Առողջապահության լրատու 3.2010
Տուբերկուլոզ. պատմական ակնարկ, նոր մոտեցումներ
Ֆթիզիս (թոքախտ) հիվանդությունը նկարագրվել է դեռևս հին հունական բժշկության նշանավոր ներկայացուցիչ, մեծն Հիպոկրատը: Նա այն նկարագրել է որպես մահացու հիվանդություն, որն ախտահարում է հիմնականում 16-35 տարեկան անձանց:
Ճիշտ է, Հիպոկրատը կարծում էր, որ հիվանդությունը ժառանգական է: Ավելի ուշ Գալենը և մյուսները ֆթիզիսն առավել մանրամասն են նկարագրել` ընթացքը, ախտանշանները, ինչպիսիք են` հյուծվածությունը, թուլությունը, հազը: Հռոմեական կայսրության անկումից հետո բժշկության, ինչպես և գիտության մյուս ճյուղերի զարգացումը դանդաղեց: Այն իր առաջընթացը վերսկսեց արդեն XV դարում:
Վենետիկցի Ջերոլամո Ֆրակաստորոն, հայտնաբերելով, որ մարդիկ վարակվում են առանց որևէ շփման, ենթադրեց, որ հիվանդությունն ինչ-որ անտեսանելի վիրուս է հարուցում: Նրա ենթադրություններից էր նաև այն, որ այդ վիրուսը գոյատևում է հիվանդի հագուստի վրա նույնիսկ մի քանի տարի: Միևնույն ժամանակ, մարդիկ շարունակում էին մահանալ այդ հիվանդությունից, այն հատկապես ակտիվորեն ՙոչնչացնում էր՚ քաղաքում բնակվող չքավոր խավին: Դա հատկապես նկատելի դարձավ XVIII-XIX դարերում, երբ գյուղի բնակիչները դեպի քաղաք էին ձգվում աշխատանք գտնելու հույսով: Ի դեպ, հենց այդ ժամանակ էլ սկսվեց իսկական ՙճեղքումը՚: Սկզբից Ժան Անտուան Վիլմենը վստահորեն ցույց տվեց, որ այն վարակիչ հիվանդություն է, իսկ 1882-ին Ռոբերտ Կոխը մաքուր տեսքով առանձնացրեց տուբերկուլոզի հարուցչի կուլտուրան, որն այնուհետև ստացավ ՙԿոխի ցուպիկ՚ անվանումը: Իսկ նրանից առաջ, դեռ XVII դարում, հոլանդացիները, օգտվելով իրենց հայրենակից Լևենգուկի հայտնագործած մանրէադիտակից, ինչ-որ մանրագույն մասնիկներ արդեն նկատել էին: Բայց նրանք առավել լուրջ ուսումնասիրությունների մեթոդներ չունեին:
Այսօր տուբերկուլոզն արդեն բավական ուսումնասիրված հիվանդություն է, իսկ ֆթիզիսը ոչ մի տեղ էլ չի անհետացել: Ընդհակառակը, ժամանակակից խոշոր քաղաքներում դրա հարուցիչները ՙհիանալի՚ տարածվում են և օդակաթիլային ճանապարհով և այն առարկաներով ու մթերքով, որոնց վրա «նստած» է լինում հարուցիչ մանրէն:
***
Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ, ողջ աշխարհում, յուրաքանչյուր տարի մարտի 24-ին, երբ Ռ.Կոխը հայտարարեց միկոմանրէի հայտնաբերման փաստը, նշվում է որպես Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր: Այս տարվա կարգախոսն է`«Նոր մոտեցումներ` տուբերկուլոզի դեմ պայքարում»:
Տուբերկուլոզն առողջապահության հիմնախնդիրներից մեկն է` ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում: Չնայած տուբերկուլոզը բուժելի է, այն շարունակում է տարածվել` սպառնալով միլիոնավոր մարդկանց առողջությանը, տնտեսական և սոցիալական բարեկեցությանը: Ամեն տարի աշխարհում գրանցվում է տուբերկուլոզի մոտ 9 մլն նոր դեպք և 2 մլն մարդ մահանում է դրանից:
Հայաստանի Հանրապետությունում, չնայած 90-ականներից սկսած տուբերկուլոզի տարածման աճին, վերջին տարիներին նկատվում է հիմնական համաճարակաբանական ցուցանիշների կայունացման միտում: 2009թ. արձանագրվել է տուբերկուլոզի 1474 նոր դեպք, հիվանդացության ցուցանիշը 100.000 բնակչության հաշվարկով կազմում է 45.5 (2007թ.` 47,6, 2008թ.` 47): Մահացության ցուցանիշը 2008 թվականին հաշվարկված 4.3-ից (100.000 բնակչության հաշվարկով) 2009-ին դարձել է 3.9:
Տուբերկուլոզի խնդրին լուծում տալու նպատակով ԱՀԿ-ն մշակել է տուբերկուլոզի բուժման DOTS (Directly Observed Treatment Short-course) ռազմավարություն, որն արդյունավետ կիրառվում է աշխարհի գրեթե բոլոր, այդ թվում նաև` զարգացած երկրներում:
Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի դեմ պայքարն իրականացվում է ՀՀ կառավարության 2006 թվականի «2007-2015թթ. Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանակներում»: Տուբերկուլոզի դեմ պայքարում ՀՀ առողջապահության նախարարությունը սերտորեն համագործակցում է մի շարք միջազգային և տեղական կազմակերպությունների` մասնավորապես Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Բժիշկներ առանց սահմանների (Ֆրանսիա), ANCOR, World vision, USAID կազմակերպությունների, Հայկական կարմիր խաչի ընկերության, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, Գլոբալ հիմնադրամի տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի ծրագրի հետ:
Մարտի 24-ին «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակում» կազմակերպվել էր կլոր սեղան ծրագրի համակարգողների, ոլորտի շահագրգիռ և միջազգային գործընկերների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Առողջապահության փոխնախարար Ալեքսանդր Ղուկասյանը, ներկայացնելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի դեմ պայքարում իրականացվող միջոցառումները, հատկապես անդրադարձավ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի արդյունավետ գործունեությանը, վկայակոչելով հիվանդացության և մահացության ցուցանիշների համեմատական նվազումը:
Փոխնախարար Ալ.Ղուկասյանը հանգամանորեն ներկայացրեց Հանրապետությունում հակատուբերկուլոզային ծառայության ձեռքբերումները:
- Հակատուբերկուլոզային ծառայությունն ապահովված է դեղամիջոցներով, անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներով և ծախսանյութերով: ՀՀ բոլոր մարզերի և Երևանի տարածքային պոլիկլինիկաներում գործում են թոքային հիվանդությունների հայտնաբերման կաբինետներ, խորխի հավաքման կետեր: Կաբինետների մասնագետների կողմից կազմակերպվում են խորխի մանրադիտակային, ռենտգեն-ֆլյուորոգրաֆիական հետազոտություններ, որոնց արդյունքում հայտնաբերված վարակիչ տուբերկուլոզով հիվանդներն ուղեգրվում են մասնագիտացված հաստատություններ, իսկ վարակի տեսակետից վտանգ չներկայացնող ձևերի բուժումը կազմակերպվում է ամբուլատոր պայմաններում: ՀՀ-ում տուբերկուլոզով հիվանդների հայտնաբերումը, բուժումն ու հետագա վերահսկումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում, լիովին անվճար: Ժամանակին և ճիշտ կազմակերպված բուժման դեպքում տուբերկուլոզը լիարժեք բուժվում է: Չբուժվելու դեպքում վարակիչ հիվանդը 1 տարվա ընթացքում վարակում է 10-15 մարդու (առաջին հերթին ընտանիքի անդամներին), որոնց 10%-ը հետագայում հիվանդանում է տուբերկուլոզով: Չբուժված հիվանդների 50%-ը մահանում է առաջին 5 տարվա ընթացքում, 25%-ի մոտ կայուն իմուն համակարգի շնորհիվ տեղի է ունենում ինքնակա առողջացում, մնացած 25%-ի մոտ զարգանում է քրոնիկական տուբերկուլոզ:
Փոխնախարարն անդրադարձավ նաև դեղակայուն տուբերկուլոզին, որն այսօր աշխարհում լուրջ խնդիր է: «Ամեն տարի աշխարհում արձանագրվում է կես միլիոն դեղորայքակայուն տուբերկուլոզի նոր դեպք: Հայաստանի Հանրապետությունում դեղորայքակայուն հիվանդների բուժումը մինչ 2009 թվականն իրականացվում էր «Բժիշկներ առանց սահմանների» (Ֆրանսիա) միջազգային բժշկական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ համայնքներում` առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի միջև ամրագրված հուշագրի շրջանակներում գործող փորձարարական ծրագրով: 2009 թվականից այն ընդլայնվեց` ընդգրկելով նաև Ավան, Նոր Նորք, Աջափնյակ համայնքները և քրեակատարողական հիմնարկները:
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության աջակցությամբ, նրանց փորձը ներառելով դեղակայուն հիվանդների վարման ուղեցույցներում ու չափորոշիչներում, մեր երկրում, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանակներում, սկսվել է իրականացվել դեղակայուն հիվանդների բուժման DOTS+ ռազմավարությունը: Միջազգային կազմակերպությունների խորհրդատվությամբ և աջակցությամբ մշակվել է Հայաստանի Հանրապետությունում Դեղակայուն տուբերկուլոզի կառավարման ազգային ռազմավարություն:«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի» շրջանակներում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերի շենքում վերանորոգվել և շահագործման է հանձնվել դեղակայուն հիվանդների բուժման համար նախատեսված 90 մահճակալանոց բաժանմունքը, հրավիրվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետներ և կազմակերպվել են մասնագետների վերապատրաստումներ»,-նշեց փոխնախարարը:
Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի տնօրեն Նարինե Մեջլումյանը վարակիչ հիվանդությունների շարքում տուբերկուլոզը ներկայացնելով որպես աշխարհի ամենատարածված մահացու հիվանդություն, նշեց, որ տուբերկուլոզին բաժին է ընկնում աշխարհում տարվա ընթացքում մահացության բոլոր դեպքերի 6,7 տոկոսը: Ամեն տարի ԱՀԿ գնահատում և կանխատեսում է, թե տարբեր մայրցամաքներում, տարբեր երկրներում որքան տուբերկուլոզի դեպք է ակնկալվում: Ըստ այդ գնահատումների, Չինաստանն ու Հնդկաստանն են ամենատարածվածը, այստեղ ամեն տարի 1 միլիոնից ավելի տուբերկուլոզի դեպք է արձանագրվում: 100 000 բնակչի հաշվով ամենաբարձր ցուցանիշն արձանագրվում է Հարավաֆրիկյան երկրներում, ինչը բացատրվում է այդ երկրներում ՄԻԱՎ-ի տարածվածությամբ, որը թուլացնում է մարդու իմուն համակարգը և նպաստավոր պայմաններ ստեղծում տուբերկուլոզի զարգացման համար, այնտեղ ցուցանիշը գերազանցում է նույնիսկ 300-ը: Իսկ ՀՀ-ում ցուցանիշը տատանվում է 1000-10000 սահմաններում:
Ն.Մեջլումյանն անդրադարձավ տուբերկուլոզի դեմ պայքարելու համար ԱՀԿ-ի մշակած DOTS ծրագրին:
- Այսօր աշխարհի 200-ից ավելի երկրներ կիրառում են DOTS ռազմավարությունը տուբերկուլոզի դեմ պայքարը լիարժեք իրականացնելու համար: Եվ սկսած 1995թ. աշխարհում ավելի քան 26 մլն մարդ բուժվել է տուբերկուլոզից DOTS ռազմավարության նախատեսված թեմաներով: Մեր երկրում DOTS ծրագիրը ներդրվել է 1995թ., սկսվել է որպես փորձարարական ծրագիր և աստիճանաբար այն ընդլայնվել է ամբողջ հանրապետությունում: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում տուբերկուլոզով հիմնականում հիվանդանում են աշխատունակ տարիքի անձինք` 15-54 տարեկանները: Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի տնօրեն Նարինե Մեջլումյանը ներկայացրեց իրենց իրականացված միջոցառումները: Օրվան նվիրված միջոցառումների շարքից էին նաև Սիրահարների զբոսայգում «World Vision» (Հայաստան) կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված համերգը, որի ընթացքում ներկաներին բաժանվեցին տուբերկուլոզի վերաբերյալ տեղեկատվական նյութեր:
Կարդացեք նաև
Պատասխանեք հետևյալ երեք ոչ բարդ հարցերին: Ձեզ մոտ առաջին անգա՞մ է բարձրացել արյան զարկերակային ճնշումը (ԶՃ): Հիպերտոնիկ հիվանդության բուժման համար որևէ դեղպատրաստուկ ընդունու՞մ եք...
Միջին տարիքում չափից ավելի ֆիզիկական ակտիվությունը բարձրացնում է օստեոարթրիտի ռիսկը, հատկապես ծնկի հատվածում, կարծում են Գերմանիայի և ԱՄՆ-ի օրթոպեդները...
Մեր առողջության 60%-ը պայմանավորված է մեր կենսակերպով և միայն 10-20%` բժշկությամբ: Մանրէներով բնակեցված բերանի խոռոչը մարդու օրգանիզմի ամենախիտ հատվածն է...
Ցուրտ եղանակին ձեռքերիս մաշկը սկսում է չորանալ, թեփոտվել ու ճաքճքել: Ձեռքերի համար նախատեսված ովորական քսուքներն էլ չեն օգնում: Ի՞նչ անել:
Է.Բալայան, ք. Երևան...
Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները հետաքրքիր մեթոդ են առաջարկել նրանց, ովքեր ինսուլտից հետո կորցրել են խոսելու ունակությունը...
Մաշկն առաջինն է արձագանքում օրգանիզմի տկարություններին: Դրա գույնով կարելի է կռահել առողջական վիճակի փոփոխությունները և նախօրոք սկսել կանխարգելումը...
Օրգանիզմի պաշտպանական համակարգ` իմունիտետը, ուղեկցում է մեզ ամբողջ կյանքում: Առանց իմունային համակարգի նորմալ աշխատանքի հնարավոր չէ դիմակայել ոչ մի հիվանդության...
Մեծ Բրիտանիայի և Նոր Զելանդիայիգիտնականները հետաքրքիր տվյալներ են ստացել քաղցկեղի զարգացման հաճախականության վերաբերյալ: Նախկինում կարծում էին թե իրենց սննդաբաժնից միսը բացառած մարդիկ ավելի...
Վերջերս զարմանքով լսեցի, որ վիտամինները պետք է ընդունել որոշակի ժամերի: Դա ճի՞ շտ է:
Ռ.Խաչատրյան, ք.Երևան...
Ամերիկացի գիտնականները տուբերկուլոզին հաղթելու նոր միջոց են հայտնաբերել: Եթե տուբերկուլոզի հարուցիչը մի փոքր մոդիֆիկացվի, ապա վտանգավոր մանրէն կսկսի ինքն իրեն թունավորել...
Մոր և մանկան առողջության ոլորտի բարելավմանն ուղղված աշխատանքները շարունակելու նպատակով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, հիմք ընդունելով ՆՕՎԱ...
Խոյ. նշանաբանն է` ես ապրում եմ, հովանավոր մոլորակը` Մարս: Կրակի տարերքի տաքարյուն ներկայացուցիչները հենց տարերքի համապատասխան էլ իրենց պահում են: Նրանք տղամարդկային Յան էներգակիրներ են...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն